«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Ամերիկացի լրագրողն արբանյակային լուսնակարներ է հրապարակել՝ Գանջայի օդանավակայանում գտնվող թուրքական F-16 կործանիչներով

Ամերիկացի լրագրողն արբանյակային լուսնակարներ է հրապարակել՝ Գանջայի օդանավակայանում գտնվող թուրքական F-16 կործանիչներով
08.10.2020 | 13:00

New York Times-ի լրագրող-վերլուծաբան Քրիստիան Տրիբերտը արբանյակային լոսւանկարներ է հրապարակել, որոնք ստացվել են հոկտեմբերի 3-ին Planetlabs խոշորագույն արբանյակային ցանցից: Ըստ Տրիբերտի՝ լուսանկարում պատկերված են Գանջայի օդանավակայանում տեղակայված առնվազն 2 F-16 կործանիչներ:


«Կործանիչները, կարծես թե, գործարկվում են Թուրքական օդուժի կողմից CN-235 բեռնատար օդանավերի հետ միասին: Մենք համեմատել ենք դրանց չափսերն ու վիզուալ բնութագրիչները (թևերի տեսքը, գույնը և այլն) ադրբեջանական օդուժին պատկանող ինքնաթիռների տեսականու հետ (ՄիԳ-21, ՄիԳ-29, Սու-25, Լ-39): Թուրքական F-16-ներն ամենից շատ են համընկնում»,- գրել է լրագրողը լուսանկարներին կից: «F-16-երի առկայությունն ապացուցում է խոշորագույն ուժի՝ Թուրքիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում վերսկսված հակամարտությանը: Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիացի վարձկաններն արդեն իսկ կռվում են ադրբեջանական զորքերի կողքին»,- հավելել է Տրիբերտը:

Դիտվել է՝ 2951

Մեկնաբանություններ